Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հայաստանում կստեղծվի «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն

Հայաստանում կստեղծվի «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն
27.07.2012 | 14:33

«Հայաստանում առաջիկայում ստեղծվելու և գործելու է «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա նշել է, որ կառույցը զբաղվելու է գյուղատնտեսական տեխնիկայի, ջերմոցային տնտեսությունների համապատասխան սարքավորումների երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով լիզինգով և վաճառքով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ